Դանակով` ազդրին, կացնով` գլխին
Երեկ ինչ-որ վիճաբանության արդյունքում 30-ամյա Հակոբ Ս.-ն եւ 22-ամյա Էդգար Ս.-ն տարբեր վնասվածքնրով տեղափոխվել են հիվանդանոց: Մեկնած օպերատիվ խմբին Հակոբ Ս.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Շիրազի փողոցի «Գ» թաղամասի նորակառույց տան մոտ 60-ամյա Պավլիկ Ս.-ն դանակով հարվածել է իրեն եւ Էդգար Ս.-ին, իսկ 29-ամյա Էդգար Պ. Ս.-ն կացնով հարվածել է Հակոբ Ս.-ի գլխին եւ պատճառել վնասվածք:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Պավլիկ Ս.-ին եւ Էդգար Պ. Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել