7 տղամարդ եւ 2 կին` աշխատանքային թրաֆիկինգի զոհ
2001-2009 թթ. ընկած ժամանակահատվածում 54-ամյա Նորիկ Մ.-ն եւ 28-ամյա Արմեն Մ.-ն արտերկրում աշխատանքի կեղծ պայմաններ առաջարկելով, խաբեությամբ, Հայաստանում հավաքագրել եւ ՌԴ Սախա-Յակուտիա Հանրապետության Ուստ-Նեռա ավան են փոխադրել 53-ամյա Մյասնիկ Ղ.-ին, 44-ամյա Դավիթ Թ.-ին, 41-ամյա Սուրեն Ս.-ին, 36-ամյա Նարինե Մ.-ին, 59-ամյա Աշոտ Ք.-ին, 46-ամյա Զավեն Ի.-ին, 51-ամյա Ռուբեն Փ.-ին, 44-ամյա Կարինե Թ.-ին եւ 55-ամյա Քրիստինե Թ.-ին, որտեղ, օգտագործելով նրանց անբարենպաստ վիճակը, ենթարկել են աշխատանքային շահագործման: «Ձեռնարկվում են միջոցառումներ Նորիկ Մ.-ին եւ Արմեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել