HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակի սպառնալիքով

Երեկ` ժամը 21.00-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 82 շենքի մոտ, երկու երիտասարդներ, որոնցից մեկի մականունը` «Մգռ», ծեծի են ենթարկել 25-ամյա Հարություն Մ.-ին եւ դանակի սպառնալիքով ձեռքից հափշտակել են ոսկյա մատանին (25.000 դրամ արժողությամբ) ու դիմել փախուստի: «Պարզվել է, որ «Մգռ»-ը նախկինում 5 անգամ դատված 41-ամյա Արթուր Վ.-ն է, որն արդեն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Վ.-ի հանցակցի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ»,- հաղորդում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter