HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Բ.Ասատրյան «Ճգնաժամից դուրս գալու ելքերն իշխանութունները միայն դրսում են որոնում»

«Լողացող քաղաքականությունը մոռացեք , դա անցյալն է մեր, կա ֆիքսված փոխարժեք` 305 դրամ, որի համար վատնվում  են մեր երկրի պահուստները` դեռ մութ ու ցուրտ օրերից կուտակված պահուստները: 2008թ մտել ենք 1 մլրդ 655 մլն արտաքին պահուստներով,  անցյալ տարին ավարտեցիքն 1 մլրդ 405 մլն, այսինքն 250 մլն անցյալ տարի լցրեցին, այդ լցնելը մի դերակատարություն  է ունեցել` գների կասկածելի կայունության. ուժերը չի պատում խոշոր ներկրողների դեմ պայքարելու, ստիպված ծախսում են պահուստները և բացի այդ ծառայություն են մատուցում մեր ներկրողներին», - ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանում լողացող դրամի քաղաքականությունը: Բագրատ Ասատրյանի մեկնաբանությամբ` դա նշանակում է ներկրողների համար առանց ռիսկի բիզնես: «Իհարկե, շահողը լինելու է ներկրողը, մինչդեռ լողացող փոխարժեքը մեր տնտեսական քաղաքականության առանցքն էր, այն կոչված է տնտեսության մեջ առկա դեֆիցիտները կարգավորելուն: Այն սանիտարի դերակատարություն ունի, եթե հարկային դաշտում բացեր կան , եթե խոշորները չեն հարկվում, փոխարժեքն է այդ բացը լրացնում»,- ասում Բ. Ասատրյանը: Ըստ Բ. Ասատրյանի, հենց լողացող կուրսի քաղաքականության շնորհիվ է, որ Հայաստանը անկախացումից հետո կանխեց անկումը և հասավ տնտեսական աճի: Նրա հետ բանավիճող Վարդան Բոստանջյանը «ստորագրեց» Բագրատ Ասատրյանի բոլոր ասածների տակ, սակայն մի նկատառում արեց.«Փոքրիկ երկրների համար լողացող կուրսի որդեգրումը, ըստ էության, սահման ունի»: Ըստ նրա` այն, որ փոխարժեքը որոշակի ցածր մակարդակի վրա ֆիքսվում է և բերում ներկրողների շահերի պաշտպանության ի հաշիվ արտահանողների,  իսկապես վատ է, բայց Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ դա նույն լողացող կուրսի պահպանելու ինստիտուտն է: Սակայն Բ. Ասատրյանը հիշեցրեց, որ լողացող կուրսի պահպանումը պարտավորություն է, որը Հայաստանը ստանձնել Համաշխարհային բանկի  և Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ և, դա գրավոր փաստթաթուղթ է, որի տակ  Հայաստանը ստորագրել է 1996-ին: «Արդեն 2 ամիս է, ինչ որ մեկը որոշել է 305, այդ փոխարժեքն են պահում»,- ասաց Բագրատ Ասատրյանը «Մինչև վերջացնեն չէ՞ իրենց գործերը»,- Բագրատ Սարգսյանի ասածին արձագանքեց Վարդան Բոստանջյանը: Միայն մի հարց կար, որի շուրջ երկու բանախոսներն էլ միատեսակ մոտեցումներ ունեին, որ Հայաստանը չի կարող մտնել ռուբլու գոտի.«Անկախության ինքնիշխանության կարևորագույն սկզբունքներից է սեփական արժույթն ունենալը»,- ասաց Վարդան Բոստանջյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 500 մլն դոլարին, Վարդան Բոստանջյանն ասաց, որ Ազգային ժողովը վարկի տրամադրման փաստաթղթերը պետք է ամրագրի և հաստատի, բայց դեռևս Ազգային ժողովը չի ստացել այդ փաստաթղթերը և հետևաբար ինքը դեռ չի կարող ասել, թե տրամադրվող գումարն ինչ վրա պետքէ ծախսվի: Իսկ Բագրատ Ասատրյանը 2 վտանգ է տեսնում դրա հետ կապված. «Ստացվում է ճգնաժամից դուրս գալու ելքերն իշխանութունները միայն դրսում են որոնում,  բացի այդ պետք է  զգույշ լինել. վարկը նվեր չի, Ռուսաստանը իր շահերից բացի շատ քիչ բան է տեսնում: Անգամ իր տնտեսական գործընկերոջ կամ ֆորպոստի շահերը հաշվի չի առնում: Շատ թանկ են լինելու այս վարկերը»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter