HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում` տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ

Տարադրամի փոխանակման կետի աշխատող 36-ամյա Արտակ Պ.-ն երեկ դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին է եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան եւ Խաչատրյան փողոցների խաչմերուկում 2 անհայտ անձ իրեն ծեծի ենթարկելով` նստեցրել են արծաթափայլ «Օպել» մակնիշի ավտոմեքենան եւ տարել Երեւան քաղաքի Վարդաշեն թաղամաս: «Առեւանգիչները» Արտակից հափշտակել են 6 մլն դրամ, 6 հազար 500 ԱՄՆ դոլար, 90 հազար դրամ արժողության ոսկյա շղթա ու 30 հազար դրամ արժողության բջջային հեռախոս ու դիմել փախուստի: «Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter