Նվերներ` Սամցխե-Ջավախքի դպրոցներին ու մանկապարտեզներին
Վերջին տարիներին ամերիկյան բարեգործական ծրագրերից մեկի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի դպրոցների և մանկապարտեզների երեխաները նվերներ են ստանում իրենց անծանոթ հասակակիցների կողմից: Այս նախագիծը մարդասիրական և քարոզչական նպատակներ ունեցող և տարբեր երկրներ «ուղևորվող» ակցիա է, որը Սամցխե-Ջավախքում պարբերաբար հասանելի է դառնում Հայոց եկեղեցու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության միջոցով:
Ինչպես «Ա-ինֆո» գործակալությանը տեղեկացրեցրել են Հայոց եկեղեցու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունից, այս տարի ամերիկացի երեխաների կողմից ուղարկված ընծաները ստանալու են Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, նաև Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի աշակերտներն ու մանկապարտեզ հաճախող փոքրիկները:
Իսկ Ախալքալաքում արդեն սկսվել է դպրոցահասակների նվերների բաժանումը, որոնք տրամադրվում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական դպրոցների աշակերտներին: Այս մասին հայտնում է «Ա-ինֆո» գործակալությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել