Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Ազարյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80¬ամյակի կապակցությամբ:
Որպես առաջին հայ օլիմպիական չեմպիոններից մեկը` Դուք հայկական սպորտի փառքն ու պարծանքն եք: «Ազարյանական խաչը» վաղուց արդեն մտել է մեծ սպորտի հանրագիտարաններ: Մեծ է Ձեր ավանդը հայկական սպորտի զարգացման և մեր հասարակության մեջ առողջ կենսակերպ սերմանելու գործում:
Կրկին շնորհավորհելով հոբելյանական տարեդարձի առթիվ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել