Բրուցելիոզի հետեւանքով 101 կով հարկադիր մորթի է ենթարկվել
Փետրվարի 17-ին Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղ կգործուղվեն անասնաբույժներ, ովքեր մեկ անգամ եւս կստուգեն գյուղի անասուններին: Հիշեցնենք, որ այս համայնքում վերջին մեկ շաբաթում բռնկված բրուցելիոզ հիվանդության պատճառով արդեն հարկադիր մորթի է ենթարկվել 101 անասուն:
Գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանի փոխանցմամբ` ներկայումս Ծղուկում 600 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, որոնց վարակից փրկելու համար օրական մի քանի անգամ քլորակրով ախտահանում են գոմերը, ինչը, սակայն, լիարժեք արդյունք չի տալիս:
Տեղում իրավիճակին ծանոթանալու համար Ծղուկ են այցելել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, գյուղնախարարության, մարզի անասնաբուժական ծառայությունների մասնագետները, կատարել լաբորատոր հետազոտություններ: Բարեբախտաբար, գյուղի բնակչության շրջանում բրուցելիոզի հիվանդացության դեպքեր չեն արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել