HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է

Փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հակառակորդը  խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները փոքր տրամաչափի հրաձգային տարբեր զենքերից գնդակոծել են հարավային` Մեհդիլի,  հարավ-արևելյան` Քարվենդ, արևելյան` Մուղանլու և հյուսիս-արևելյան` Շուրաբադ-Սեյսուլան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը  կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter