HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Մանվել Սարգսյան. «ԵԽԽՎ որոշումը գործարք չէր Ղարաբաղի հարցով»

manvel-11

«Նոր իրավիճակ է ստեղծվել, և ես չեմ կարծում, որ մարտի 1–ից հետո Ղարաբաղի խնդիրը որոշիչ կլինի ընդդիմության որոշումների կայացման համար»,- այսօր Ուրբաթ ակումբում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նա գտնում է, որ ընդդիմությունն իր հետագա գործողությունները կկազմակերպի ներքին իրավիճակի թելադրանքով։

Մանվել Սարգսյանի կարծիքով` ընդդիմության քայլը` դադարեցնել հանրահավաքները Ղարաբաղի հակամարտության գործընթացի վտանգավոր զարգացումների պատճառով, ճիշտ էր, քանի որ ծավալված գործընթացը վտանգավոր զարգացման հեռանկար էր ենթադրում: «Ոգեւորված լինելով Վրաստանի նկատմամբ իր ավանտյուրայից` Ռուսաստանը փորձում էր այն շարունակել Ղարաբաղի ուղղությամբ եւ այնտեղ հասնել ռուսական զինուժի ներկայության` խաղաղապահների տեսքով»,- ասաց նա: Ռուսաստանը, ըստ փորձագետի, կարող է իրականացնել վերոնշյալը, քանի որ Թուրքիան սկսեց համագործակցել Ռուսաստանի հետ. «Սակայն Մայենդորֆյան հռչակագրով Ռուսաստանն ինքն իր ձեռքով գործընթացը կրկին վերադարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատ, իսկ ռուսական ավանտյուրան Հարավային Կովկասում այդքանով ավարտվեց»: Հայաստանին ձայնից չզրկելու փաստն էլ քաղաքագետը պայմանավորում է հետեւյալով. «Եվրոպան զգուշավոր է եւ չի ցանկանում Հայաստանն իր ձեռքով հանձնել Ռուսաստանին: Իսկ մինչ այդ Հայաստանն էլ ամեն կերպ ցույց էր տալիս, որ իսլամական աշխարհից մինչեւ Չինաստան հենարան կգտնի, ուստի Եվրոպան մի քիչ մտածեց»: Մանվել Սարգսյանը կարծում է, որ ԵԽԽՎ որոշումը գործարք չէր Ղարաբաղի հարցով, այսինքն` նա հերքում է, թե ԵԽԽՎ-ն Հայաստանին ձայնից չի զրկել, քանի որ Հայաստանը համաձայնել է զիջումների լուծման հարցում: Նա հնարավոր է համարում, որ Հայաստանի դժվարությունները ԵԽԽՎ-ում Արեւմուտքը փորձի օգտագործել իր շահից ելնելով, սակայն «Եվրոպայում այդքան միամիտ մարդ չկա, եւ բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղյան խնդրում շատ բարդ իրավիճակ է, եւ անհրաժեշտ է շահագրգիռ կողմերի փոխհամաձայնություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter