HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Քաղաքական գործիչների գործը դատապարտելն է

Այսօր Հետքը գյումրեցի պատգամավոր, ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանից փորձեց պարզել, թե ինչպես է նա վերաբերվում իր հարազատ քաղաքում հաճախակի հնչող կրակոցներին եւ դանակահարություններին: Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ ինքը իրավապահ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ քաղաքական գործիչ, ով դատապարտում է կրակոցները: Դրանք, պատգամավորի համոզմամբ, հնչում են ոչ միայն Շիրակում, այլև ամբողջ Հայաստանում: Ոչ միայն կրակոցները, այլև սպանությունները կանխելու մտահոգությամբ նա ուսումնասիրություն է կատարել և մի եզրահանգման եկել. «Միայն մի բանի եմ հանգել, որ ծանր հանցագործությունը կանխելու համար պետք է ամեն ինչ անել, որ նրանք ժամանակին հայտնաբերվեն և պատժվեն, չպատժված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է նորը»: Պատգամավորի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անկախությունից ի վեր` մոտավորապես միայն 3 տասնյակից ավելի քաղաքական գործիչներ են սպանվել, և այդ սպանությունների ճնշող մեծամասնությունը չի բացահայտվել: Ի դեպ, չի բացահայտվել նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի դեմ կատարված մահափորձը, որի մասին հայտարարելով` Արթուր Բաղդասարյանը մեղադրեց իշխանություններին: «Մենք դիմեցինք, բայց իրենք անձը չբացահայտեցին, հիմա ասում եք` հետևողական եղեք, մենք հո չէինք բացահայտողը»,- ասաց Մարգարյանը: Հ. Մարգարյանը, այնուամենայնիվ, նկատեց, որ միայն քաղաքական գործիչը չպետք է լինի տուժողը, որպեսզի շահագրգռվածություն լինի գործը բացահայտելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter