HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում 2008-ին ականազերծվել է 580 հա տարածք

1008-mineՀարցազրույց ականազերծմամբ զբաղվող The HALO Trust բրիտանական կազմակերպության ղարաբաղյան կառույցի օպերատիվ բաժնի պետ Յուրի Շահրամանյանի հետ -2008-ին կազմակերպությունը ինչ աշխատանքներ են տարել ականազերծման ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում եղե՞լ են լուրջ խոչընդոտներ եւ խնդիրներ, եւ ինչպե՞ս են դրանք հաղթահարվել: - The HALO Trust կազմակերպությունը Ղարաբաղում իր գործունեությունը ծավալել է երեք հիմնական ուղղություններով` ականազերծում, մարտի դաշտի մաքրում, ինչպես նաեւ ականների խնդրի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության ծրագիր: Անցած տարում կազմակերպության ջանքերով ականազերծվել է 580 հա տարածք: Մաքրման արդյունքում հայտնաբերվել եւ վնասազերծվել են 943 հակահետեւակային եւ 68 հակատանկային ականներ: Կազմակերպությունը նաեւ օպերացիա է կազմակերպել կասետային ավիառումբերից վնասված մարտի դաշտերը եւ տարածքները մաքրելու ուղղությամբ: Իրականացված աշխատանքների արդյունքում մաքրվել է 3,524 հա տարածք, հայտնաբերվել եւ վնասազերծվել են 3,282 հատ զինամթերք, որից 1,071-ը` կասետային ավիառումբ: Բնակիչների տեղեկացվածության ծրագրում ընդգրկվել են Ղարաբաղի բոլոր շրջանները: Աշխատանքներ են տարվել 194 գյուղերում, 101 դպրոցներում: Շուրջ 13 հազար մարդ, որոնց մեծամասնությունը դպրոցական տարիքի երեխաներ են, մասնակցել են սեմինարների, որոնցից մոտ 12 հազարը անցել են թեստավորում: Ծրագրի շրջանակներում տարածվել են պաստառներ, գրքույկներ, տետրեր` անվտանգ վարվելակերպի մասին ինֆորմացիայի բովանդակությամբ: Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա դրանք հիմնականում եղել են ականազերծման եւ մարտի դաշտի մաքրման ժամանակ` կապված եղանակային պայմանների հետ: Հաշվի առնելով ԼՂՀ ռելիեֆը, ձմռան շրջանում տարածքների մեծամասնությունը դժվար հասանելի են դառնում, դա հիմնականում վերաբերում է բարձրալեռնային շրջաններին: Այս խնդրի լուծումը մաքրման աշխատանքների ճիշտ եւ մանրակրկիտ պլանավորումն է` հաշվի առնելով այս կամ այն տարածքի հասանելիությունը տարվա տարբեր եղանակներին: -Տարվա ընթացքում ականների պայթյունի հետ կապված քանի՞ դեպք է գրանցվել, որտե՞ղ եւ ի՞նչ վնասներ են եղել: Դրանց արդյունքում քանի՞ մարդ է զոհվել ու վիրավորվել, եւ դրանցից քանիսն էին անչափահասներ: -2008թվականի ընթացքում 10 դժբախտ պատահար է արձանագրվել (Մարտակերտում` 3, Մարտունիում` 3, Քաշաթաղում` 2, Ասկերանում` 1 եւ Հադրութում` 1): 4 դեպք եղել է հակատանկային ականների պայթյունի հետ կապված, 2-ը` հակահետեւակային եւ 4-ը` ռազմամթերքի: Դրանց արդյունքում տուժել է 14 մարդ, որոնցից 3-ը` երեխաներ, 2-ը զոհվել են, որոնցից մեկը` երեխա: Տուժողները հիմնականում ստացել են վերին վերջույթների վնասվածքներ եւ ստացել կոնտուզիա: Այս տարվա ընթացքում դժբախտ պատահարներ չեն արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter