HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Հարությունյանը առաջարկում է նոր հոդված ավելացնել քրեական օրենսգրքում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստի ժամանակ առաջարկեց քրեական օրենսգիրքը համալրել նոր` 301/1 հոդվածով, որով  տարանջատվում են իշխանությունը յուրացնելուն ուղղված եւ չուղղված գործողությունները եւ դրանց համար նախատեսվում տարբեր պատժաչափեր: Նոր հոդվածով որպես առանձին հանցատեսակ Է ամրագրվում «ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, որեւէ իշխանական գործողություն կատարելը կամ չկատարելը պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն»: Աշխատանքային խմբի անդամ Արծվիկ Մինասյանն առաջարկեց նկարագրված դեպքում նույնպես կիրառել քրօրենսգրքի 300-րդ հոդվածը` համապատասխան տարբերակումներով: Աշխատանքային խմբի անդամները կարծում են, որ հասարակության  համար վտանգավոր լինելու տեսանկյունից այս եւ 300-րդ հոդվածով նկարագրվող հանցագործություններն անհամադրելի են: Զանգվածային անկարգություններին վերաբերող` 225-րդ հոդվածում աշխատանքային խմբի ղեկավարն առաջարկեց նախ ուղղակիորեն ամրագրել, թե որն է զանգվածային անկարգությունը: Ըստ քննարկվող տարբերակի, այդպիսին կդիտարկվի բռնությամբ, ջարդերով,  հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով  կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված եւ հասարակական անվտանգությանը սպառնացող խմբային գործողությունը: Հոդվածից հանվել է «սպանությամբ զուգորդված» արտահայտությունը (սպանության մասը կկարգավորվի 104-րդ հոդվածով), ինչպես նաեւ ավելացվել նոր` զանգվածային անկարգությանը մասնակցելու համար պատժատեսակ` առավելագույնը երեք ամիս կալանք: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք  զանգվածային անկարգության մասին հոդվածում նկարագրված գործողություններ չեն կատարել: Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կգումարվի առաջիկա շաբաթվա սկզբում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter