Հայաստանը կընդգրկվի դեղորայքակայուն տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրում
Այս տարվա ապրիլից սկսած` առաջիկա 5 տարում մեր երկրում իրականացվելու է 6,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դեղորայքակայուն տուբերկուլոզի կանխարգելման ծրագիր: Այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Վահան Պողոսյանը:
«Դեղակայունը» տուբերկուլյոզ հիվանդության տեսակներից մեկն է: Այն վարակիչ է եւ առաջանում ոչ ճիշտ բուժման` դեղերի չափաբաժնի չարաշահման ու սխալ հակաբիոտիկներ օգտագործելու պատճառով:
Անցյալ տարվա տվյալներով` Հայաստանում կա 3,500 տուբերկուլյոզով հիվանդ: 2003 թ. մեր երկիրն ընդունլ է տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիր, որն իրականացվել է մինչեւ 2006 թ.:
Այնուհետեւ կառավարությունն ընդունել է հիվանդության դեմ պայքարի նոր ծրագիր՝ 2007-2015 թթ. համարը, որը բխում է «Կանգնեցնե՛նք տուբերկուլոզը» միջազգային կարգախոսից: 2007-ին Հայաստանը միացել է Եվրոպական 53 երկրներին՝ որդեգրելով հիվանդության պայքարի գործում այն ուղղությունները, որոնք առկա են եվրոպական երկներում:
Հայաստանում նման հիվանդներն պետպատվերի շրջանակում անվճար բուժում են ստանում տուբդիսպանսերում կամ պոլիկլինիկաների տուբերկուլոզի սենյակներում:
Վահան Պողոսյանի տեղեկացմամբ` 2009 թ երկրորդ կիսամյակից ամբողջ Հայաստանն ընդգրկվելու է նաեւ դեղորայքակայուն տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրում:
«Դա նշանակում է, որ բոլոր պոլիկլինիկաներում նաև ստեղծվելու են դեղորայքակայուն տուբերկուլոզի կաբինետներ: Իսկ Աբովյանի տուբդիսպանսերում արդեն առանձնացվել է 90 մահճակալանոց դեղորայքակայուն տուբերկուլոզի համար նախատեսված բաժանմունք, որը մոտ օրերս կգործի»,- ասում է Պողոսյանը:
Ըստ նրա,հանրապետությունում գործող բոլոր տուբկաբինետները ստանալու են լրացուցիչ ֆունկցի, քանի որ երկարատեւ եւ թանկ բուժում պահանջող դեղորայքակայուն տուբերկուլոզը պահանջում է բոլորովին այլ մոտեցումներ:
Վ. Պողոսյանի փոխանցմամբ` ծրագրի շրջանակներում հայաստան կներկրվի դեղորայքակայուն տուբերկուլոզի երկրորդ շարքի բավականին թանկարժեք դեղորայք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել