Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը
Պարոն Վարդանյան, Դուք գիտակցաբար ու միտումնավոր չեք կատարում արդարադատություն իրականացնող պաշտոնյայի` դատավորի վրա օրենքով դրված Ձեր ուղղակի ու անմիջական պարտականությունները: Անհապաղ չեք վերացնում իմ նկատմամբ ընտրված ապօրինի խափանման միջոցը, չեք կարճում ու չեք դադարեցնում այս աբսուրդ մեղադրանքն ու շինծու քրեական հետապնդումը:Ինձ առաջադրված ապօրինի ու անհիմն մեղադրանքը կարճելու, իմ նկատմամբ ընտրված կալանքը անհապաղ վերացնելու իմ պաշտպանների հիմնավոր ու փաստարկված միջնորդությունների քննարկման հարցը հետաձգելիս, մեղադրողն ու Դուք պատճառաբանում, հիմնավորում էիք` թե դրանք վաղաժամ են արվել և դատարանը դրանց կանդրադառնա դատաքննության ավարտից, այսինքն բոլոր ապացույցների հետազոտումից հետո: Այժմ էլ չսպասելով այդ փուլի ավարտին, ինքներդ ոտնահարելով ու անտեսելով Ձեր իսկ ընդունած որոշումները, Դուք Ձեզ հետ խորհրդակցել ու մերժել եք:
Լավ, եթե Դուք` դատավորներդ չեք հարգում Ձեր իսկ որոշումները, (օրենքները մի կողմ դնենք) Ժողովրդից ու մեզնից ինչ հարգանք եք ակնկալում ու պահանջում:
Վստահ եմ, որ դուք քաջ գիտակցում եք, թե ինչ անիրավություն ու ապօրինություն եք գործում, երբ որևէ զանցանքով անգամ իր անունն ու բարի համբավը չխաթարած Ձեր նախկին կոլեգայի ու ընկերոջը չգործած հանցանքի համար արդեն շուրջ մեկ տարի պահում եք անազատության մեջ, երբ նույնիսկ այդ մոգոնած մեղադրանքի համար հոդվածի սանկցիան տուգանք էլ է նախատեսում:
Էդ ինչ հանրորեն վտանգավոր արարք են ինձ մեղսագրել, կամ ինչ վնասակար հետևանքների են դրանք հանգեցրել, որ դուք այդպես համառորեն ինձ շարունակում եք պահել անազատության մեջ: Դեռ ինչքան ու մինչև երբ պետք է շարունակեք արդարադատության այս բռնաբարումն ու ծաղրուծանակը: Դուք արդեն Ձեզ համար հետազոտել ու գնահատել եք բոլոր ապացույցները, լուծել դրանց թույլատրելիության ու վերաբերելիության հարցերը, չսպասելով նույնիսկ իմ ցուցմունքին:
Եթե այդպես է, ես Ձեզ բազմիցս կոչ եմ արել, չընկնել ձևականությունների հետևից, չտանջել ոչ Ձեզ, ոչ ինձ, ոչ այս ժողովրդին, միանգամից հրապարակել Ձեզ թելադրíած ու պարտադրíած դատավճիռը:
Շնորհակալություն:
Ձեր որոշմանը սպասող` Գագիկ Ջհանգիրյան, քաղաքական պատանդ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել