HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել են ձերբակալվածների պահման վայր

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները երեկ այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր (ՁՊՎ)` ձերբակալված անձանց  հետ հանդիպման և վերջիններիս պահման պայմանների ուսումնասիրության նպատակով: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակի մամլո ծառայությունը: Այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ՁՊՎ-ի բոլոր 21 խցերի,  կարճատև տեսակցության համար նախատեսված սենյակի, քննիչների և փաստաբանների համար նախատեսված սենյակների, բուժ. մասի և առաջին ու երկրորդ հարկերում գտնվող զուգարանների և լոգարանների պայմանները: Բացի առաջին հարկում գտնվող զուգարանի ու լոգարանի պայմաններից, որոնք  շտապ վերանորոգման կարիք ունեն, վերը թվարկվածների  պայմանները համապատասխանել են օրենսդրության պահանջներին: Այցելության պահին ՁՊՎ-ում գտնվել է միայն մեկ ձերբակալված անձ, ով Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ հունվարի 27-ին բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժին, նույն օրը տեղափոխվել Ավանի բաժանմունք և այնտեղ պահվել մինչև 2009թ. փետրվարի 9-ը: Ձերբակալված անձը ՁՊՎ վարչակազմի դեմ որևէ բողոք չի ներկայացրել: Այնուհետև խմբի կողմից ուսումնասիրվել է ՁՊՎ-ում պահվող անձանց հաշվառման թիվ 14 մատյանը, որից պարզվել է, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133 հոդվածի (ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում) պահանջի հնարավոր խախտում, քանի որ համաձայն նշված մատյանի N 6, 25, 26, 27, 28, 29, 30, 35, 36, 37, 61, 62, 72, 74, 75, 76 համարների գրառման` ձարբակալված անձինք ձերբակալվածի կարգավիճակ ստանալուց հետո ավելի քան մեկ օր պահվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում, որից հետո միայն տեղափոխվել ձերբակալված անձանց պահելու վայր: Պաշտպանը նշված հնարավոր խախտումների պատճառ հանդիսացած հանգամանքների բացահայտման և խախտում թույլ տված անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով գրություններ է նախապատրաստում համապատասխան իրավասու մարմիններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter