HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում բրուցելիոզ չկա, բայց աֆրիկյան ժանտախտը դեռ զգացնել է տալիս

Սյունիքի մարզում բռնկված բրուցելիոզ հիվանդությունը մտահոգիչ է դառնում նաեւ Ղարաբաղի իշխանությունների համար: Հիվանդության տարածումը հիմնականում սպառնում է Սյունիքի մարզին սահմանակից Քաշաթաղի շրջանին, որտեղ հաճախակի են Սյունիքից տեղափոխում խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ: Հիվանդության տարածումը կանխելու նպատակով խիստ վերահսկողություն է սահմանվել հատկապես Քաշաթաղի շրջանում: ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատուրյանի հավաստմամբ, տեղափոխվող անասունները ստուգվում են Ղարաբաղի մասնագետների կողմից, որոնց դրական եզրակացությունից հետո են միայն  թույլատրում անասունը պահել կամ մորթել: Արմո Ծատուրյանի խոսքերով, Ղարաբաղի տարածքում բրուցելիոզը տարածքում չի գտել, չնայած դրա դեմ որեւէ պատվաստում կամ  միջոցառում չի իրականացվում: «Սակայն արդեն պետք է մտածել համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին»,-նկատել է զրուցակիցս: Հետքի հետ զրույցում պատասխանելով խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին հարցին, Ա.Ծատուրյանը նշեց, որ 2009-ի հունվարին հանրապետության Քաշաթաղի շրջանի Մխանց համայնքում աֆրիկյան ժանտախտի դեպք է գրանցվել: «Ասել, որ աֆրիկյան ժանտախտը վերացել է` դեռ վաղ է»,-ավելացրեց նա: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ տարբեր բնակավայրերում մասնավոր անձինք սկսել են զբաղվել խոզաբուծությամբ, սակայն պետության կողմից այն դեռեւս չի խրախուսվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter