HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նախագահը պարգեւատրել է «Ազատ Արցախ»-ի աշխատողներին

«Ազատ Արցախ» հանրապետական թերթի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին ստորագրել է հրամանագիր խմբագրության մի խումբ աշխատակիցների պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահի հրամանագրով «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրվել են  թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Բաղդասարյանը  եւ խմբագրության ավագ սրբագրիչ Արտաշես Գասպարյանը: «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են թերթի պատասխանատու քարտուղար Մնացական Ազիզյանը եւ թերթի ֆոտոթղթակից Ռուսլան Սարգսյանը: Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` խմբագրության մի խումբ աշխատակիցների արժեքավոր նվերներ հանձնելու մասին: Նվերներ են հանձնվել թերթի տեղեկատվության բաժնի վարիչ Լաուրա Գրիգորյանին, կրթության եւ մշակույթի բաժնի վարիչ, ԼՂՀ վաստակավոր ժուռնալիստ Նվարդ Սողոմոնյանին, գլխավոր խմբագրի տեղակալ Էվիկա Բաբայանին,  նամակների եւ սոցիալական բաժնի վարիչ Սվետլանա Խաչատրյանին, սրբագրիչներ Սվետլանա Ալեքսանյանին, Նորա Գրիգորյանին, Օկտյաբրինա Հայրապետյանին, օպերատորներ Նինա Գասպարյանին, Անուշ Մաթեւոսյանին, Մարիա Սիմոնյանին, Լյուդմիլա Առաքելյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter