HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության, փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը և այսօրվա ընթացքում սահմանային գոտու մի շարք հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի ունեցել: Մասնավորապես Մեհդիլի, Հորադիզ, Նուզգեր, Քարվենդ, Յուսուֆջանլու, Լևոնարխ, Ջրաբերդ, Սեյսուլան ուղղություններում տեղաբաշխված իր հենակետերից հակառակորդը AK տիպի ինքնաձիգերից և ПK-ից տարբեր հաճախականությամբ գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter