Մի շարք ապրանքատեսակներ չեն արտահանվի Իրան
Մաքսային ծառայության տարածքային սահմանային կետերին տրված համապատասխան հանձնարարականով արգելվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք արտահանել թմրանյութեր, զենք և զինամթերք /այդ թվում որսորդական հրացան/, օդային նկարահանումների համար հատուկ սարքեր, ընդունիչ և հաղորդիչ սարքեր /ցանկացած տիպի/, CD-ներ և ցանկացած տիպի տեսաժապավեններ, որոնք հակասում են հասարակական բարոյական նորմերին, երկրի ազգային և կրոնական սկզբունքներին:
Նմանապես արգելվում է արտահանել հանդեսներ, թերթեր, նկարներ և ցանկացած տիպի գրականություն, որոնք հակասում են հասարակական բարոյական նորմերին, երկրի ազգային և կրոնական սկզբունքներին, օտարերկրյա թղթադրամներ, որոնք շրջանառությունից դուրս են եկել, ինչպես նաև կեղծված թղթադրամներ, նամականիշներ և կպչուն ժապավեն /scotch tape/, վիճակահանության տոմսեր, խաղաքարտեր, մոլախաղերի հետ կապված պարագաներ, Իսրայելի արտադրության ապրանքներ, ալկոհոլային խմիչքներ: Այս մասին տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել