HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճում մեկ օրում 3 անձ է ջրախեղդ եղել

Օգոստոսի 8-ին`ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 13.05-ին  «Ծովազարդ» կայանից (գ. Ծովազարդ) մոտ 400-50 0մ հեռավորության վրա (ափից մոտ 20 մ) հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սևանա լիճ նետվող քաղաքացու (հագուստով):

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Արցախի փողոցի 2-րդ նրբ. թիվ 12 տան բնակիչ, 1993 թվականին ծնված Արսեն Ասլիկյանի  դին:

Նույն օրը`ժամը 16.10-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճի Ախթամար թերակղզու ՀՋՋ «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600 մ հեռավորության վրա` հանգստացողների շրջանում, նկատել է խուճապ: Տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, որը հնարավոր է` ջրահեղձված լինի: 

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի բնակիչ, 1996 թվականին ծնվածՎարդան Բաբայանի  դին:

Նույն օրը`ժամը 17.41-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սևանա լճում (Լճաշեն գյուղի հարակից «Շահենի մոտ» լողափ) ջրահեղձվել է քաղաքացի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների ուժերով դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 1988 թվականին ծնված Էդգար Մնացականյանի  դին: 

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Ete AYSKAN mard e ջրախեղդ linum, nshanakum e ANVTANGUTIAN kanonnerum MI BAN ayn che.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter