Ավազակային հարձակում. կան տուժածներ
Երեկ` ժամը 22.30-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձ ինքնաշեն ատրճանակի եւ դանակի օգտագործմամբ մուտք են գործել Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 1 շենքի հարեւանությամբ գտնվող 49-ամյա Վլադիկ Ա.-ին պատկանող ամառանոց` օգտվելով վերջինիս զոքանչի` 68-ամյա Ժենյա Բ.-ի կողմից դուռը բացելու հանգամանքից:
Հանդիպելով Ժենյա Բ.-ի որդու` 35-ամյա Դավիթ Հ.-ի ու վերջինիս կնոջ` 34-ամյա Կարինե Կ.-ի դիմադրությանը` դիմակավորվածները գործադրել են զենք եւ դանակ, ինչի հետեւանքով Դավիթ Հ.-ն որովայնի եւ աջ ազդրի մասերում ստացել է հրազենային վնասվածքներ, իսկ Կարինե Կ.-ն` կտրած-ծակած վերքեր` թիկունքի մասում:
Հանցագործները դիմել են փախուստի: Դավիթ Հ.-ն եւ Կարինե Կ.-ն «Կապանի բժշկական կենտրոն»-ում ստացել են համապատասխան բուժօգնություն ու տեղափոխվել են տուն:
«Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել