HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողացել են հավերի կերաբաժինը

Երեկ 42-ամյա Աշոտ Ս.-ն դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ հայտնել, որ փետրվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, դարպասի փականը կոտրելու միջոցով, մուտք են գործել Շահումյան գյուղում գտնվող, իրեն պատկանող թռչնաբուծական ֆերմա եւ պահեստից գողացել մոտ 2,5 տ հավի համակցված կեր` պատճառելով շուրջ 600 հազար դրամի նյութական վնաս: «Նույն օրը, ժամը 16.00-ին, բերման են ենթարկվել 17-ամյա Վիրաբ Յ.-ն եւ Սեւակ Հ.-ն, 29-ամյա Մարգար Յ.-ն ու Արամ Վ.-ն: Պարզվել է, որ նրանք փետրվարի 10-ի գիշերը գողացել են 100 պարկ հավի համակցված կեր, որը տեղափոխել են Արամ Վ.-ի «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայով: Գողոնը հայտնաբերված է, կատարվում է նախաքննություն»,- փոխանցում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter