Ձերբալավել է մոր եւ որդու սպանության մեջ կասկածվողը
ՌԴ Դատախազությանն առընթեր Քննչական ծառայությունից Interfax-ին տեղեկացրել են, որ ձերբակալվել է Մոսկվայի Ռամենսկի շրջանում ազգությամբ հայ մոր եւ որդու սպանության մեջ կասկածվողին:
«Հետաքննության եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալվել է ՀՀ քաղաքացին, ով ընտանիքի հոր բարեկամն է: Ներկա դրությամբ իրականացվում է հետաքննական աշխատանքներ քրեական գործի առնչությամբ փաստերի եւ ապացույցների հավաքագրման առումով»,-ասվում է ՌԴ-ի Դատախազության կայքէջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել