Կարապետ Ներսիսյանի հայտարարությունը
Գյումրու քաղաքապետի նախկին թեկածու Կարապետ Ներսիսյանի հայտարարությունը Գյումրու «Թոռնիկ Ռուզաննա» մանկապարտեզի հետ կապված զարգացումների մասին
Գյումրու քաղաքապետի` օրենքին հակասող 08.01.09թ թիվ 3-Ա որոշմամբ աշխատանքից ազատվել է Գյումրու «Թոռնիկ Ռուզաննա» մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ներսիսյանը (հիմք` ՀՀ ԱՕ 111 հոդված 1 եւ 2 մասեր):
Գտնում եմ, որ քաղաքապետի որոշումը անհիմն է, անօրինական եւ այն չի բխում ՀՀ ԱՕ պահանջներից հետեւյալ պատճառաբանությամբ.
Ռ.Ներսիսյանի եւ քաղաքապետի միջեւ չի կնքվել որոշակի ժամկետով ոչ մի պայմանագիր եւ բնականաբար չկնքված պայմանագրի չեղած ժամկետը լրանալը հիմք չի կարող լինել աշխատանքից ազատելու համար:
Եթե նույնիսկ կնքվել է պայմանագիր, ապա ՓԲԸ-ի տնօրենի աշխատանքը չի մտնում ՀՀ ԱՕ 95 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, նշված նախապայմանների ցանկում, ուստի եւ չէր կարող կնքվել որոշակի ժամկետով, առավելեւս մեկ կամ երկու տարով:
Քաղաքապետի որոշումը հակասում է նաեւ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի թիվ 12 արձանագրության 1 հոդվածի պահանջներին:
Խորապես համոզված եմ, որ Ռ.Ներսիսյանը աշխատանքից ազատվել է հետեւյալ երկու պատճառներով.
2008թ. հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններին ես առաջադրվեցի քաղաքապետի թեկնածու, ինչը զայրացրեց քաղաքապետին, իսկ ընտրարշավի կեսից, երբ ես հանեցի իմ թեկնածությունը եւ սատարեցի քաղաքապետի մյուս թեկնածու` Մարտուն Գրիգորյանին, քաղաքապետի զայրույթը հասավ գագաթնակետին:
2000 թվից սկսած խնդրո առարկա նախակրթարանի շենքը քաղաքապետի թույլտվությամբ մաս-մաս (ընդհանուր առմամբ 25%-ը) վաճառվեց 8 տարբեր ընտանիքների: Վաճառվեց նաեւ նախակրթարանի բակի մեծ մասը: Այս վաճառքներին միշտ ընդդիմացել է նախակրթարանի տնօրեն Ռ.Ներսիսյանը եւ, հետեւաբար, նրան գործից ազատելով կհեշտանա քաղաքապետի նպատակի իրագործումը` վաճառել շենքի եւ բակի մնացած մասը ու փակել մանկապարտեզը:
Ահա այն տնտեսական եւ քաղաքական հիմնական շարժառիթները, որոնք հիմք հանդիսացան, որ պարոն Վ.Ղուկասյանը ազատի աշխատանքից իմ կնոջը` Ռ.Ներսիսյանին: Այս փաստը ես համարում եմ զուտ քաղաքական հաշվեհարդար իմ անձի նկատմամբ, քանի որ ըստ ՀՀ. ԱՕ 114 հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի «Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել սեռը, ռասան, ազգությունը, ամուսնական վիճակը, ընտանեկան դրությունը եւ այլն», առավելեւս ամուսնու` քաղաքապետի թեկնածու առաջադրվելը:
Ռ.Ներսիսյանը քաղաքապետի իրեն աշխատանքից ազատելու հրամանը վիճարկում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 16-ին (երկուշաբթի), ժամը 11-ին: Հասցե. Գյումրի, Անկախության հրապարակ` 7:
Կարապետ Ներսիսյան, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու
Հեռախոս. 093 324 460
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել