HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտավոր են տեղեկատվական տվյալների շտեմարանը հասու դարձնել հարկայինին

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է առեւտրի իրականացման վայրերի տեղեկատվական տվյալների շտեմարանին հարկային մարմնի հասանելիության կարգը։ Փաստաթղթի համաձայն` առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել հարկային մարմնի հասանելիությունը տեղեկատվական տվյալների շտեմարանին` նշված վայրերում տեղադրված ցանցային հսկիչ-դրամարկղային մեքենաներից GPRS հանգույցի կամ այլ սարքի միջոցով ֆիսկալային տվյալները Գլխավոր սերվեր ուղարկելու ճանապարհով։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` կարգում ամրագրվել է, որ այն առեւտրի իրականացման վայրերում, որտեղ ՀԴՄ-ները միանում են լոկալ համակարգչային ցանցով (մալուխային կապի միջոցով) եւ միացված են առեւտրի իրականացման վայրում տեղադրված համակարգչին, յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում ֆիսկալային տվյալներն ուղարկվում են այդ համակարգիչ, որը, իր հերթին, ինտերնետ կապի միջոցով, դրանք ուղարկում է Գլխավոր սերվեր։ Տվյալների տեղափոխումը պետք է իրականացվի ավտոմատացված եղանակով (համապատասխան ծրագրի միջոցով): Ըստ կարգի` Գլխավոր սերվեր մուտք եղած տեղեկատվությունը ծրագրային փաթեթի միջոցով ենթարկվում է մշակման, որի արդյունքում ստեղծվում են հաշվետվություններ` նախօրոք հաստատված ձեւերին համապատասխան։ Հաշվետվությունների ձեւերը, ինչպես նաեւ տվյալների շտեմարանից օգտվելու կարգը սահմանվում են  պետեկամուտների կոմիտեի նախագահի հրամանով։  Որոշումն ուժի մեջ է մտնում այս տարվա մարտի 1-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter