HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միխայիլ Սահակաշվիլին նորից Ռուսաստանի դեմ

Երեկ ելույթ ունենալով խորհրդարանում Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին երկրի կայունության պահպանման համար բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց համախմբվել: Նա միասնության կոչ արեց բոլորին` քաղաքական ուժերին եւ քաղաքացիներին: Մ.Սահակաշվիլին երկրի տնտեսական վիճակը եւ կայունությունը կապեց քաղաքական կյանքի հետ: Նա նշեց, որ «ի տարբերություն շատ հարեւանների, Վրաստանում դեռեւս չկա տնտեսական ճգնաժամ»: «Վրաստանը կարող է հայտնվել այն տասը երկրների թվում, որոնց ամենաքիչն է ազդելու համաշխարհային տնտեսական ճգնաժամը»,-ասել է Սահակաշվիլին: Իր ելույթում Սահակաշվիլին մեծ տեղ էր հատկացրել Ռուսաստանին` Վրաստանի «գլխավոր թշնամուն»: «Վրաստանի ինքնուրույնությանն ու անկախությանը դեմ դիմաց կանգնած է ուժեղ եւ վտանգավոր թշնամին, որը չի ճանաչում միջազգային իրավունքը եւ ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ խոսում է շանտաժի եւ սպառնալիքի լեզվով»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: Նա Ռուսաստանին նաեւ մեղադրել է միջազգային ահաբեկչության հետ համագործակցելու մեջ: «Այդ թշնամու նպատակը` Վրաստանի վերջնական մասնատումն է, որպեսզի Վրաստանը վերանա աշխարհի քարտեզից: Այդ իսկ պատճառով մեր խնդիրն է ավելի շատ ինտեգրվել դեմոկրատական աշխարհին, առավելագույն մոտենալ Եվորպային եւ ՆԱՏՕ-ին»,-ասել է Սահակաշվիլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter