HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Վիկտոր Սողոմոնյան. «Բամբասանքներ չեմ մեկնաբանում»

Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից Հետքը փորձեց իմանալ, թե ինչու ՀՀ երկրորդ նախագահը չմասնակցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ համագումարին: Վ. Սողոմոնյանը ասաց. «Կարիք չեմ տեսնում մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը համագումարում, քանի որ Գագիկ Ծառուկյանը երեկ ամեն ինչ ասաց»: Իսկ Գագիկ Ծառուկյանը ասել էր , թե «Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ կապ ուներ կուսակցության համագումարի հետ։ Մարդը գնացել, հանգստանում է, երբ որ ինքը կցանկանա քաղաքականություն վերադառնա, ինքը համապատասխան ելույթ կունենա, կհայտարարի, իր համախոհները կունենա, իր ծրագիրը, հիմա ինքը հանգստանում է»: Հետքը խնդրեց գնահատական տալ նաեւ Ժամանակ թերթի հրապարակմանը, ըստ որի, Տիգրան Սարգսյանը կտրուկ պահանջ է առաջադրել Սերժ Սարգսյանին՝ հնարավորինս արագ ազատվել Արմեն Գևորգյանից. նա հիմնավորել է, որ Արմեն Գևորգյանը ստվերային կերպով ամեն ինչ անում է կառավարությունը վարկաբեկելու նպատակով, որպեսզի դեպի վարչապետի պաշտոն ճանապարհ հարթի Ռոբերտ Քոչարյանի համար։ Վիկտոր Սողոմոնյանը ասաց.  «Բամբասանքներ չեմ մեկնաբանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter