HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսական համակարգի հաշտարարի առաջին հաշվետվությունը

«Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հունվարին ստացել է յոթ բողոք, որոնցից միայն մեկը՝ գրավոր: Ստացված բողոքներից երեքը, օրենքի համաձայն` ենթակա չէին քննության Հաշտարարի կողմից, չորսի բողոքների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում էին, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չէին ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը»,- այս մասին նշված է ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի հրապարակած առաջին հաշվետվության մեջ: Նշված չորս բողոքներից երկուսը վերաբերում էին բանկի և վարկային կազմակերպության կողմից վարկի գումարի ամսական մարումների չափի/տոկոսագումարների սխալ հաշվարկմանը: Մեկ բողոքը վերաբերում էր հաճախորդի վարկային գծից կատարված ավել գանձումներին, և վերջին դիմորդի պահանջը ներկայացված էր ապահովագրական ընկերության դեմ, որը հրաժարվում էր փոխհատուցել վթարի հետևանքով վնասված մեքենայի ծախսը: Հաշտարարի կողմից քննության ենթակա պահանջներ ներկայացրած դիմորդներին գրասենյակի աշխատակիցները տվել են պարզաբանումներ, և խորհուրդ են տվել նախ դիմել այն ֆինանսական կազմակերպություններին, որոնց դեմ ուղղված է բողոքը: Այդ հաճախորդների ներկայացրած բողոք-պահանջների հետագա ընթացքը ներկայումս վերահսկվում է Հաշտարարի գրասենյակի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter