HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բնակարանամուտ` առանց ծնողական խնամքի մնացած 3 երեխաների համար

Երեկ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի վրա գտնվող նորակառույց շենքերից մեկում բնակարանամուտ տոնեցին առանց ծնողական խնամքի մնացած 3 երեխաներ: Բնակարանները ոչ միայն վերանորոգված, այլեւ կահավորված են անհրաժեշտ կահույքով, տեխնիկայով եւ այլ պարագաներով, որի նպատակով 2 մլն դրամ է հատկացվել: Առանց ծնողական խնամքի մնացած 18 տարին լրացած երեխաներին բնակարանով ապահովելու գործընթացը, ինչպես սոցապահովության նախարարությունում են հավաստիացնում, շարունակական բնույթ կկրի: Այս տարի նման բնակարաններ կհատկացվեն առանց ծնողական խնամքի մնացած եւս 10 երեխաների: ԼՂՀ սոցապահովության նախարարի տեղակալ Սրբուհի Արզումանյանի տեղեկացմամբ, բնագավառում առաջընթացի միտումն ակնառու է: Համեմատության համար նա փաստեց, որ  2005-2008թթ. բնակարանով ապահովվել են այս խավի 12 երեխաներ: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը Ղարաբաղում իրականացվում է 2003-ից սկսած: Ներկայումս սոցապահովության նախարարությունում հաշվառված է 60 երեխա, որոնցից 32-ը` բնակհաշվառման հերթերում են ընդգրկված: Փոխնախարարի խոսքերով, այս խավի երեխաներին պետական ամենամսյա նպաստ է տրամադրվում` 30 հազար դրամի չափով: Բացի այդ, նրանք նաեւ խնամք են ստանում 2008-ին հանրապետությունում ստեղծված երկու գիշերօթիկ հաստատություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter