Ինչու՞ է Գագիկ Ծառուկյանը գնացել Եռաբլուր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ Հանրային հեռուստաընկերության հյուրն էր: «25 րոպե» հաղորդման հեղինակ Արմեն Դուլյանի հարցերից մեկը հետեւյալն էր.
«Երբ բանակի օրը Դուք գնացիք «Եռաբլուր», դրանից հետո հրապարկումներ եղան, թե ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանը բանակի հետ, «Բարգավաճ Հայաստանը»` կռվի հետ: Ժամանակագրական իմաստով ինչ-որ հիմք կար, որովհետեւ այն ժամանակ, երբ պատերազմ էր, շատ կուսակցություններ կային՝ ՀՀՇ-ն, «Հանրապետականը» կար, ԱԺՄ-ն եւ այլն, բայց «Բարգավաճ Հայաստանը» չկար: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ»:
Գագիկ Ծառուկյանի պատասխանը հրապարակում ենք նույնությամբ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է նա գնացել «Եռաբլուր»:
Գագիկ Ծառուկյան. «Այդ հարցին շատ կարճ կպատասխանեմ: Դա միայն գալիս է չկամենալու, նախանձի , որը դա ընդունված է: Ծառուկյան Գագիկը, եթե բան ուզենար կազմակերպեր, ուրեմն կազմակերպում է ամենալավը եւ ամենաընտիրը: Այդ միջոցառումը ես միայն ֆինանսավորել եմ: Մեր ուսանողության հիմնական ծրագիրն է եղել, իրենց ցանկությունը, որ, պարոն Ծառուկյան, մենք այսպիսի միջոցառում ենք ուզում կազմակերպել, այդ ժողովրդական, այդ մասնակցությունը, որ կարողանա դա հավիտենական լինի: Այդ իրենք ուզեցին, որ իրենց մտահղացումն է, որ մենք ուզում ենք կազմակերպել «Հաղթանակի» կամուրջի վրա փուչիկներ բաց թողնենք, գնանք, ասենք, զոհված ազատամարտի ընտանիքները` նվերներով, իրենց ցավակցենք, իրենց մխիթարենք: Ասենք` խնդիր չկա. ես, իրոք, ուսանողության կողմն եմ: Ուսանողությունը, ես միշտ ասել եմ, մեր ապագան է, որը պետք է ուշադրություն դարձնենք, հնարավորություն տանք իրենց ծրագրեր իրականացնելու, իրենց կրթվելու, պատրաստվելու, պիտանի լինելու մեզ, մեր երկրին, մեր ապագային: Ու իրենք ցանկացան, բա` պարոն Ծառուկյան, դու մեզ հետ կգա՞ս, կուղեկցե՞ս մեզ: Ես ասացի՝ ես չեմ գա: Եթե, ասենք, 10 հազարից ավել ուսանողներ հավաքվի, ուրեմն կգամ, բայց ասի` չհայտարարեք, թող անակնկալ լինի: Այդ անակնկալը դա էր: Ու պայմանավորվեցին, ու իրենք ավելի շահագրգռված, ամեն մեկը իրա համար ուսանողները կազմակերպել էին, թե ով որտե՞ղ ա բերում, ճանապարհի ո՞ր մասում է կանգնեցնում: Ու զանգեցին, որ իրոք կազմակերպել ենք, դեռ ավելի շատ են, խնդրում ենք, որ դու գաս մեզ ուղեկցես: Ես գնացել եմ ուսանողների հետ, ուսանողները բոլորը գնացել են, շիրիմներին, ասենք, ծաղիկներ են դրել: Ու դա ոնց որ ավանդույթ, որ ամեն տարի հիմա ուսանողները գնան, հիշեն: Կռվին մասնակցելը ի՞նչ կապ ունի: Կամ, ասենք, հիմա ես չեմ գնացել այնտեղ կռվել, բայց ես, ասենք թե` մեծ զորքեր, որ ֆինանսավորել ենք, օգնել ենք: Մինչեւ այսօր էլ, թե գումարներ երկրապահների, ասենք, տարբեր խմբերին, որ ամսական գումարներ ենք տալիս, ընտանիքներին, միջոցառումներին, տոներին, բոլորին: Դա հո գլուխ գովալու խնդիր չի՞. ամեն մարդ իր աշխատածի չափով պետք է կարողանա օգտակար լինել: Ես միշտ ասել եմ` մեծական ասացվածք կա՝ ինչքան որ դու շատ անում ես, ինչքան շատ կարում ես տաս, Աստված քեզ ավելի շատ է տալիս: Եվ քեզ այդ հնարավորությունը տվել է, դու էլ պետք է կարողանաս օգտակար լինել: Բայց մարդիկ այնքան ծանր տարան, թե ինչի՞ համար, ես չհասկացա, որ երեւի իրենց հետեւից 5 մարդ չի կարող գնալ, բայց ես, ասենք թե` այդքան մարդ եկել է ուսանողները»:
Հիմա հասկացաք, թե Գագիկ Ծառուկյանը ինչո՞ւ է գնացել «Եռաբլուր»: Եթե չեք հասկացել, ուրեմն մեկ անգամ էլ վերընթարցեք նրա խոսքերը: Եթե նորից չհասկանաք, կրկին կարդացեք ու այդպես շարունակ այնքան ժամանակ, մինչեւ կհասկանաք ու նորից ինքներդ Ձեզ նույն հարցը կտաք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել