HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկնակի մարված հրդեհ

Այսօր` ժամը 01.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 16 շենքին հարակից տարածքում: Այրվել է «Տեխնոպարկ Մարիլո Փափազյան» ՍՊԸ-ին պատկանող` 18 քմ մակերեսով բանվորական վագոն-տնակը: Հայաստանի փրկարար ծառայության փոխանցմամբ` դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը կրակը մարել է ժամը 02.40-ին: Սակայն առավոտյան 07.25-ին կրկին ահազանգ է ստացվել նույն վագոն-տնակում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը երկրորդ անգամ մարել է մոտ մեկ ժամ անց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter