«Դեմո»-ն փոխարինվեց «Անալիտիկոն»-ով
Այսօր Մամուլի ազգային ակումբում «Անալիտիկոն» հանդեսը ներկայացրեց գլխավոր խմբագիրը՝ «Դեմո» թերթի նախկին խմբագիր, ԼՂՀ-ի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով թերթի փակման պատճառներին` բանախոսը ասաց, որ թերթը ընկալվում էր որպես ընդդիմադիր, ինչը ձեռնտու էր իշխանություններին: «Ղարաբաղում քաղաքական բազմազանություն չկա եւ վերջին նախագահական ընտրություններից հետո ստեղծվեց միաբեւեռ հասարակություն, իսկ մենք ընկալվում էինք այդ պարագայում որպես երկրորդ բեւեռ»,- ասաց Գ.Բաղդասարյանը:
Նա ասաց, որ դրսի աչքի համար իրենց մատնանշում էին եւ ասում, թե «տեսեք, ընդդիմություն ունենք, ընդդիմադիր կամ անկախ մամուլ ունենք, քննադատություն կա, հանդուրժում ենք, որովհետեւ ժողովրդավարական երկիր ենք»:
Գ.Բաղդասարյանն ասաց, որ հասկացան` մեր գոյությունն արդեն ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում երկրի զարգացմանը. «Հիմա սկսել ենք վերլուծական հանդեսի տպագրություն, արդեն պայմանագիր ունենք Հայ մամուլի եւ Press stend-ի հետ, վաղվանից կրպակներում կլինի հանդեսը, նաեւ հնարավորություն կա բաժանորդագրվելու»,-ասաց Գ.Բաղդասարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել