HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

Փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրեբաջանական շփման գոտու որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել է հարավային (Մեհդիլի, Նուզգեր, Աշաղը Աբդուռահմանլի, Կարախանբեյլի), արևելյան (Յուսուֆջանլու, Թաղիբեյլի) և հյուսիս արևելյան (Սեյսուլան, Լևոնարխ) ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն տանող անձնակազմի կողմից իրականացված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter