Հադրութի շրջանային հիվանդանոցի կահավորման ծրագիրն ավարտվեց
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հիմնանորոգված Հադրութի շրջանային հիվանդանոցի 3 բաժանմունքներին օրերս հատկացվեց նաեւ կահույք եւ կենցաղային տեխնիկա: Շուրջ 17.500.000 ՀՀ դրամ արժողությամբ կահավորման ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հիվանդանոցին հանձնվել են, աթոռներ, բազմոցներ, գրադարակներ, զգեստապահարաններ, բժշկական թախտեր, մահճակալներ, հանգստի սենյակի կահույք, ներքնակներ, ինչպես նաեւ հեռուստացույց, սառնարան, օդորակիչներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ:
Հադրութի եռահարկ հիվանդանոցը 1981 թվականի կառույց է: Այն շուրջ 12 000 բնակիչ ունեցող շրջանի հիմնական բուժսպասարկման կենտրոն է: Հիմնադրամը 2007-2009 թվականների ընթացքում հիմնանորոգել է հիվանդանոցի 4 բաժանմունքներից 3-ը եւ շահառու կողմին է հանձնել 4 նոր շտապօգնության մեքենա: Հատկացվել են նաեւ բուժսարքավորումներ: Հադրութի նորակառույց գազատարի շնորհիվ հիվանդանոցն առաջիկա օրերի ընթացքում կունենա նաեւ ջեռուցում: Կյանքի կոչված մի շարք ծրագրերն եզրափակվեցին հիվանդանոցի ամբողջական կահավորմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել