Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Յուրի Չայկան բարձր են գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ներկա մակարդակը եւ ընդգծել ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից այսօր ստորագրված հուշագրի կարեւորությունը:
Հանրապետության Նախագահն ու ՌԴ գլխավոր դատախազը համաձայնել են, որ Հուշագրի առաջնային ուղղությունների իրականացումը կնպաստի դատախազական մարմինների գործունեության բարելավմանը` տարբեր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ահաբեկչության դեմ պայքարին եւ այլն,-հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել