HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում բնակարանների գներն աճում են

ԼՂՀ կադաստրի պետական  կոմիտեի տվյալների համաձայն, բազմաբնակարան բնակելի շենքերի  բնակարանների 1 քառ. մետրի միջին արժեքը Ստեփանակերտում 2008-ին կազմել է 817,5 դոլար, որը 2007-ի համեմատ աճել է 81,3 տոկոսով: 2,2 անգամ աճել են Շուշիի բնակարանների գները. այստեղ 1 քառ. մետրի արժեքը դարձել է 197 դոլար: Այսպիսով Ստեփանակերտից հետո հանրապետությունում ամենաթանկ բնակարանները դարձյալ Շուշիում են: Շուշիին հաջորդում է Ասկերան շրջկենտրոնը, որտեղ 1 քառ. մետրի արժեքը կազմում է 187 դոլար: Ամենաէժան բնակարանները կարելի է ձեռք բերել Մարտակերտում` 1 քառ. մետրը 87,5 դոլարով: 2007-ի համեմատ 2008-ին գնային աճ է գրանցվել նաեւ բնակելի տների մասով: Միջինը 200 քառ.մետր շինությամբ եւ միջինը 1000 քառ. մետր տնամերձով բնակելի տան միջին արժեքը Ստեփանակերտում 104000 դոլար էր, ինչը 78,5 տոկոսով ավելի է 2007-ի գնից: Գնային առումով երկրորդ տեղում այս անգամ Ասկերանն է, որտեղ նման բնակելի տուն կարելի է ձեռք բերել 15350 դոլարով:  Բնակելի տների գնի կտրուկ աճ է գրանցվել Շուշիում` 2 անգամ: Այստեղ գինը 2008-ին կազմում էր 13900 դոլար: Ամենաէժան տները դարձյալ Մարտակերտում են: 2008թ. Ղարաբաղում իրականացվել են 1255 առուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումներ, որոնց քանակը  2007թ. համեմատ նվազել է` 12,2 տոկոսով: ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել են 293, իսկ բնակելի տների նկատմամբ` 218 առուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter