HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նորանշանակ դեսպանը

mar_7971Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին: Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակից` Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Իսրայելում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ հարուստ ավանդույթներ ունեցող հայ-իսրայելական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն ոգով: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դիվանագետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Իսրայելի դեսպանը Հայաստանում եւ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի հետագա զարգացման համար: Հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարն ու Իսրայելի դեսպանը մտքեր են փոխանակել մերձավորարեւելյան կարգավորման, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ: Դեսպան Շեմի Ցուրին ողջունել է հայ-թուրքական ընթացող երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման հույս հայտնել: Անընդունելի համարելով հակամարտությունների ուժային լուծումները` զրուցակիցները ընդգծել են, որ առկա խնդիրների խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի, իսկ խաղաղությունն ու կայունությունը այն արժեքներն են, որոնք կարող են բարիքներ պարգեւել բոլոր ժողովուրդներին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Հանրապետության Նախագահը կարեւորել է տարբեր մակարդակներում եւ բնագավառներում, այդ թվում` միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետագա խորացումը, ընդգծելով դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների առկայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter