Քննարկվել են Սևանա լճի հիմնահարցերը
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստում քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեության առաջնահերթություններն ու ակնկալվող արդյունքները:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է 2009թ. գործունեության աշխատանքային ծրագրի, ինչպես նաեւ առանձին միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի մասին: Ներկայացվել է տեղեկատվություն նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Կարեւորվել է Արփա-Սեւան թունելի վթարային հատվածի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել