HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել են բարեգործական ծրագրեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։ Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հաշվետու ֆիլմերի պատրաստում» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման հեղինակային հսկողություն (օժանդակ)», «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասրակական կազմակերպության կողմից 2009թ. ընթացքում իրականացվող` «Երեխաների անվճար բժշկական օգնություն», «Լսողական ապարատների անվճար բաշխում» եւ «Պարբերական հիվանդությամբ հիվանդ երեխաների բուժում, անվճար դեղորայքով մշտական ապահովում», «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` «ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքի ներքին գազաֆիկացում» եւ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության շենքի մասնակի վերանորոգում» ծրագրերը։ «ԱԳԱՊԵ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2009-2012թթ. իրականացվող ծրագրի նպատակն է` բարելավել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի անապահով ընտանիքների սոցիալական պայմանները. Հաստատվել են «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող` Կապանի պետական ճարտարագիտական քոլեջի, Եղեգնաձորի պետական քոլեջի եւ Վանաձորի պետական քոլեջի «պատուհանների պատրաստում, տեղադրում եւ շրջանակների հարդարում» ծրագրերը եւս։ Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։ Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter