HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական բանակը նորից է գնդակոծել ղարաբաղյան դիրքերը

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության անցած գիշեր և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրեբեջանական  շփման գոտու մի շարք հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը  փոքր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել է Քյուրդլար,  Նուզգեր, Կարախանբեյլի, Յուսուֆջանլու, Սեյսուլան եր Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան  դիրքերը: Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված պատասխան քայլերից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական  ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter