Էդվարդ Նալբանդյանը կայցելի Լեհաստան եւ Չեխիա
Փետրվարի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի իր գործընկերոջ` Ռադոսլավ Սիկորսկու հրավերով երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վարշավա: Այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Սեյմի եւ Սենատի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Բոգդան Բորուսեւիչի, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները հուշագիր կստորագրեն Եվրաինտեգրման հարցերով համագործակցության վերաբերյալ: Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ նախարար Նալբանդյանի ելույթը Վարշավայի համալսարանում:
Փետրվարի 17-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Պրահա, ուր հանդիպումներ կունենա, ԵՄ-ում նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի եւ Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել