HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում է Երեւանի քաղաքապետարանը

Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում 2009թ. մարտի 1-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը, ըստ իրազեկման, մեկնարկելու էր Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայի հրապարակում` հանրահավաքով և ավարտվելու էր երթով: Հաշվի առնելով, որ փետրվարի 13-ին իրազեկողը մամուլում հայտարարել է, թե իբր Երևանի քաղաքապետարանը օրենքով սահմանված ժամկետում չի ընդունել հանրահավաքը և երթը արգելող որոշում և 72 ժամվա ընթացքում չի պատասխանել իրազեկողին, Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է... Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի լիազոր ներկայացուցչից փետրվարի 9-ին իրազեկում ստանալուց հետո` նույն օրը, քաղաքապետարանի առաջին հարկում բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում փակցվել է ծանուցում, որ իրազեկման քննարկումը տեղի է ունենալու փետրվարի 11-ին, ժամը 16:30-ին: Դրանից բացի, փետրվարի 10-ին, ժամը 9:30 Արտակ Զեյնալյանին իրազեկման մեջ նշված հասցեով`Հանրապետության 78/19, ուղարկվել է ծանուցում /փոստային անդորրագիր հ. 10613612 /, որ իրազեկման քննարկումը տեղի է ունենալու փետրվարի 11-ին, ժամը 16:30` Երևանի քաղաքապետարանում (ք. Երևան, Արգիշտիի 1, առաջին հարկ, քաղաքապետարանի ընդունելության սենյակ): Իրազեկման քննարկումը տեղի է ունեցել նախատեսված օրը և ժամին. այն ձայնագրվել և արձանագրվել է: Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում` ըստ իրազեկումների ստացման հերթականության: Նույն հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ Իրազեկման քննարկումը բաց է: Իրազեկման քննարկմանը մասնակցելու իրավունք ունեն կազմակերպիչները և նրանց ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչները: Իրազեկման քննարկումն իրականացվում է անկախ կազմակերպիչների ներկայությունից: Իրազեկման քննարկման արդյունքում լիազոր ներկայացուցչի կողմից նույն օրը ընդունվել է որոշում, որը սույն թվականի փետրվարի 11-ին, ժամը 18:00 փոստով, պատշաճ կարգով ուղարկվել է իրազեկողին` իրազեկման մեջ նշված հասցեով /փոստային անդորրագիր հ. 10719777, 11.02.2009թ., ժ. 18:00/: Կայացված որոշման վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանվում է. Եթե իրազեկման քննարկման ժամանակ լիազոր մարմինը գտնում է, որ առկա է սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 5-րդ մասով նախատեսված զանգվածային, հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմք, ապա լիազոր մարմինը պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային, հրապարակային միջոցառման անցկացման այլ վայր (իրազեկման մեջ նշված օրը և ժամին)...: Քննարկման արդյունքում կազմակերպչի ներկայացուցչին 11.02.2009թ. հ. 05/Զ-51ել. գրությամբ, որը որոշման հետ մեկտեղ ուղարկվել է իրազեկողին /փոստային անդորրագիր հ. 10719777, 11.02.2009թ., ժ. 18:00/, առաջարկվել է իրենց կողմից նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Դինամո մարզահամալիրին հարող տարածքում: Երևանի քաղաքապետարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter