HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը առաջարկություններ է ներկայացրել իշխանությանը

Այսօր իշխանություն-ընդդիմություն երկխոսության հերթական հանդիպումն էր: Այն տևել է մոտ 5 ժամ: Հայ ազգային կոնգրեսը իշխանական կոալիցիային է ներկայացրել 87 էջանոց հիմնավորումներ, թե ինչու են անհրաժեշտ Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

ՀԱԿ-ը իր հիմնավորումներում անդրադարձել է ինչպես մարտիմեկյան դեպքերին, այնպես էլ շուկայում տիրող մենաշնորհային իրավիճակին, երկրում տիրող արտագաղթին, հրապարակել է օլիգարխ պատգամավորներ ցանկն ու թվարկել նրանց պատկանող բիզնեսները:

Ելնելով այդ հիմնավորումներից՝ Հայստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով Հայ ազգային կոնգրեսը առաջարկել է իշխող Կոալիցիային համաձայնություն տալ Հայաստանում ժողովրդավարության անցման հետեւյալ ճանապարհային քարտեզին.

  1. Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:
  2. Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
  3. Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետեւյալ փաթեթը.
    1. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները  ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:
    2. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը, եւ բոլոր 131 տեղերը համալրել համամասնական  ընտրակարգով:
    3. Առնվազն հնգապատկել Հանրային  հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։
    4. Ստորագրված ցուցակները փակցնել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց եւ դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:
    5. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։
    6. Բազմակի քվեարկությունը  բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնվում է թանաքի կայուն հետք:
    7. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահաված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:
    8. Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։
    9. Քարոզչության եւ իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր եւ օգտվել հավասար հնարավորություններից։

Մեկնաբանություններ (4)

gayane
ՀԱԿ ՀԱԿ ՀԱԿ իշխանությունը ժողովրդինն է , իսկ դուք բանակցում եք իշխանության հետ , երբ Երևանի համարյա կենտրոնում ժողովրդին զրկում են մի կտոր հացից: Գնացեք Փափազյան փողոց ու պայքարեք ժողովրդի, ոչ թե իժխանության համար: Հետա էլ կասեք թե.......Չե որ խոստացել էիք կանգնել ժողովրդի կողքն ու թույլ չտալ ապօրինություններ....
Լևով
Ինչ եինք, ինչ դառանք, ափոս ......
che sa krkes chi haky gjvela
amen akarevory chi grum hau azgain kongresy.u ciciaxeli da petqe poxela karavrutyan arxivain pastatxteri masin 2006 tvakani 351 voroshumy vorov asvume vor yntrutiunneri ardiunqnery pahvum en 2 tari jamketov.petqe ain darcnem 20 tari .ev ete hay azgain kongresy da chi pahanjum apa mtadire inqyn el kexcel ev vochnchacnel aid arxivy. 5 kg ram brindz es caxum pastatuxty 5 tari partavor es pahel ,baic petupian inshxanutiun es yntrum 2 tari piti pahes...de tex chka mer erkru m et pastattxtery pahelu erevi dranice
cholo
Կրկես է ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter