HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը պարգևատրել է խիզախներին

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Խորհրդային զորքերի կազմում Աֆղանական պատերազմին մասնակցելու, ինչպես նաև Արցախյան ազատամարտի ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Աշոտ Հրաչիկի Բեժանյանին, Գևորգ Ռաֆիկի Գրիգորյանին, Արթուր Նիկոլայի Խաչիկյանին, Գևորգ Սերյոժայի Հարությունյանին (հետմահու), Արմեն Սերյոժայի Հովհաննիսյանին, Ստեփան Ռազմիկի Սարգսյանին մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի այլ հրամանագրով պետական անվտանգության մարմինների վաստակաշատ սպա, Խորհրդային Միության հերոս Գևորգ Անդրեյի Վարդանյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով,-հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter