HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճգնաժամի պայմաններում ժողովրդին հագստացնելու նոր ձև

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ճգնաժամի պայմաններում հասարակության վստահությունը շահելու և ճգնաժամային «սթրեսը» հաղթահարելու նոր ձև են գտել: «Ինտերֆաքս»գործակալության փոխանցմամբ` հոգեթերապևտը լինելու է Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով շաբաթը մեկ անգամ հեռուստատեսությամբ ռուսներին պատմելու է, թե ինչ քայլեր է անում կառավարությունը, որպեսզի ճգնաժամը չհանգեցնի Ռուսաստանի տնտեսության փլուզմանը: Իր այս մտահղացման մասին նախագահը հայտնել է ռուսական «Շաբաթվա լուրերը» ծրագրի հաղորդավարի հետ զրույցում: Դ. Մեդվեդևն ասել է, որ իրենց համար սկզբունքորեն կարևոր է քաղաքացիներին բաց և անմիջական կերպով տեղեկացնել, թե ինչ իրավիճակ է այժմ երկրում, և ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը ճգնաժամի հաղթահարման համար: Իր անձի միջոցով քաղաքացիներին հանգստացնելու որոշումը նախագահը հավանաբար ընդունել է այն բանից հետո,երբ «Լևադա» կենտրոնի անցկացրած սոցհարցումները ցույց են տվել, որ 3 անգամ պակասել է այն քաղաքացիների թիվը, ովքեր հավատում են, որ կառավարության քայլերն արդյունավետ են ճգնաժամի դեմ պայքարում: Իսկ քաղաքացիները շատ շահախնդրորեն հետևում են երկրի ղեկավարության ձեռնարկած ծրագրերի արդյունավետությանը: «Պետք է փաստել,-նշում է «Ինտերֆաքսը»,- որ Դմիտրի Մեդվեդևը միակը չէ, ով որոշել է պարբերաբար շփվել հասարակության հետ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն անգամ ուղիղ եթերով «Ալլո, նախագահ» անունը կրող հեռուսաշոու է նախաձեռնել: Շոուներից մեկը տևել է 8 ժամ: Հետաքրքիր է, թե ինչքան երկար կտևի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի շփումը ժողովրդի հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter