Արթուր Հովհաննիսյանը 100 Man Kumite Test-ում
Կարատեի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունվել է Հայաստանի Կյոկուշինկայ Կարատեի ֆեդերացիայի հայտը, 100 Man Kumite Test-ին Արթուր Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ:
Այս տարի մարտի 29-ին Արթուր Հովհաննիսյանը Ճապոնիայում կմասնակցի 100 Man Kumite Test-ին։ Սա կյոկիշինկայ կարատեում համարվում է ամենաբարդ տեստը, քանի որ մեկ հոգին պետք է մենամարտի 100 հոգու հետ, յուրաքանչյուրի հետ 2 րոպե։ Վերջին անգամ նմանատիպ մենամարտ եղել է 1991 թ.։
Մասնակիցը պետք է բավարարի հետևյալ չափանիշները.
Պետք է լինի սև գոտի, 3-րդ դանից ոչ ցածր,
Վերջին երկու աշխարհի առաջնություններում լինի լավագույն տասնյակում։
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից մասնակցության հայտը ներկայացվել է դեռևս 2007 թ. նոյեմբերին՝ աշխարհի 9-րդ առաջնությունից հետո։ Ընտրվել է Արթուր Հովհաննիսյանը։ Նա 2003 թ. աշխարհի առաջնությանը զբաղեցրել է 9-րդ, իսկ 2007-ին՝ 3-րդ տեղը։
Ինչպես աշխարհի առաջնությունները, այնպես էլ 100 Man Kumite Test-ն անցկացվում են առանց քաշային կարգի և պաշտպանիչ հանդերձանքի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել