«Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանը կներկայացնեն Ինգա և Անուշ Արշակյանները
Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանից կմասնակցեն քույրեր Ինգա և Անուշ Արշակյանները: Փետրվարի 14-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ կատարողների ընտրության փուլը, և sms քվեարկության արդյուքներով 21 կատարողներից ընտրվեցին Արշակյան քույրերը` «Նոր Պար» երգով: Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերի հեղինակը` Վարդան Զադոյանը:
«Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու մայիսի 12-16 Ռուսաստանում:
Հուվարի 31-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ պարզ է դարձել մասնակից երկրների հերթականությունը: Հայաստանը հանդես է գալու 19-րդ տեղում մայիսի 12-ին տեղի ունենալիք առաջին կիսաեզրափակչում: Նույն օրը հանդես կգան նաև Բոսնիան և Հերցեգովինան, Շվեդիան, Իսրայելը, Բելգիան, Անդորան, Չեխիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Վրաստանը, Բուլղարիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Թուրքիան, Ռումինիան և:
Երկրորդ կիսաեզրափակչում`մայիսի 14-ին, հանդես կգան Սլովենիան, Դանիան, Ադրբեջանը, Նիդերլանդները, Լատվիան, Հունգարիան, Սերբիան, Նորվեգիան, Ուկրաինան, Հունաստանը, Լիտվան, Լեհաստանը, Խորվաթիան, Էստոնիան, Մոլդովան, Կիպրոսը, Իռլանդիան, Սլովակիան և Ալբանիան:
Այս բոլոր պետությունները կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար, ուր, մրցույթի կանոնների համաձայն, արդեն մտել են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև տանտերը` Ռուսաստանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել