HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բջնիի» աճուրդն ավարտվեց

16_02-bjniՓետրվարի 16-ին, ժամը 13:00 ավարտվեց «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության գույքի եւ գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը: Աճուրդի 10 օրվա ընթացքում կատարվել է գնային առաջարկ: ԴԱՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ լոտի վաճառքի գինը կազմել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ: Կրկնաճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ: Աճուրդը մեկնարկել էր փետրվարի 5-ի 13:00-ին: Հիշեցնենք, որ պահանջի գումարի չափը կազմում է 4 միլիարդ 355 միլիոն 972 հազար դրամ: Աճուրդում հաղթած մասնակիցը, համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2 հոդվածի 6-րդ կետի, պարտավոր է աճուրդի ավարտից հետո` 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Հիշեցնենք, որ աճուրդին մասնակցելու նախավճարը կազմում էր 222 միլիոն 68 հազար դրամ: Նույն օրենքի 35.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն, աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter