HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրի արտահոսքի ուժեղացում` Ազատան լճից

Փետրվարի 13-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Ազատան լճից նկատվում է ջրի արտահոսքի ուժեղացում, ինչի հետեւանքով հնարավոր է պատվարի փլուզում: Տեղում պարզվել է, որ եղանակի տաքացման պատճառով տեղի է ունեցել սուֆոզիա, լճի պատվարի միջնամասում առաջացել է 30 խմ ծավալով խոռոչ, եւ առկա է ջրի արտահոսք` 7-8 լ/վ արագությամբ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ առաջարկվել է ինժեներական տեխնիկայի միջոցով լճի ջրթողից մինչեւ Ջաջուռի հեղեղատար փորել մոտ 300 մ երկարությամբ հեղեղատար, որի միջոցով կապահովվի լճից ջրի անվտանգ հեռացումը` մոտ 60 լ/վ արագությամբ: Ազատան գյուղի ցածրադիր գոտում գտնվող տների բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ` հնարավոր արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter